ԻՖԼԱ-ՅՈՒՆԵՍԿՕ դպրոցական գրադարանի հռչակագիր 2025
Loading...
Date
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
International Federation of Library Associations and Institutions (IFLA)
Abstract
ԻՖԼԱ-ՅՈՒՆԵՍԿՕ դպրոցական գրադարանի 2025 թվականի հռչակագիրը ԻՖԼԱ/ՅՈՒՆԵՍԿՕ դպրոցական գրադարանի նախկին «Դպրոցական գրադարանը բոլորի համար ուսուցման և կրթության գործընթացում» (1999) հռչակագրի նորացված հրա¬տարակությունն է: Նոր տարբերակն արտացոլում է տեխնոլոգիաների, հասարակության և կրթության բազմաթիվ փոփոխությունները և իրենից ներկայացնում է կարևոր և օգտակար գործիք դպրոցական գրադարանների առաջխաղացման համար՝ որակյալ և ներառական կրթություն ապահովելու համար: Տեքստը ԻՖԼԱ-ի, Դպրոցական գրադարան¬ների միջազգային ասոցիացիայի (ԴԳՄԱ) և աշխարհի դպրոցական գրադարանային համայնքների համագործակցության արդյունք է: Այն անգլերեն համատեղ հրատարակվել է ԻՖԼԱ-ի դպրոցական գրադարանների մշտական հանձնաժողովի և ԴԳՄԱ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 12-ին և հաստատվել է ԻՖԼԱ-ի կառավարման խորհրդի կողմից 2023 թվականի ապրիլի 17-ին: Հետագայում այն հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի (IFAP) միջկառավարական խորհրդի 13-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի ապրիլին: [Ներսես Հայրապետյան: Հայաստանի ազգային գրադարան]